ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հայտնի հրամանագիրը «մարսելուց» հետո, նույն կերպ վարվելու են ՀՀ մարզերի նկատմամբ». Տ. Աբրահամյան
10:18, 27.12.2023 | mamul.am
2367 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախի էջը կարկատելու և թեման վերջնական օրակարգից հանելու համար Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո ընթացող բանակցություններում նախ դուրս բերեց Արցախին վերաբերող դրութը, իսկ 21-23 թվականների ընթացքում` փուլերով, իրականացրած ագրեսիայից հետո էլ, իրեն ապահովագրելու համար խորհրդարանի մակարդակով առաջ է հրում, այսպես կոչված, ադրբեջանցիների` ՀՀ վերադարձի իրավունքը:
Սրան զուգահեռ, նույն 2021-23թթ-ի ընթացքում Ադրբեջանը մի քանի հարձակում է իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ և շուրջ 200 քառակուսի կմ տարածք օկուպացնում:
Հիմա Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները փորձում են հայ ժողովրդին համոզել, որ Արցախի նախագահի հայտնի հրամանագրի չեղարկումը կարող է ադրբեջանական ագրեսիայի հանգեցնել:
Ադրբեջանը վերջին 3 տարիների ընթացքում ինչ ուզել, ինչպես ուզել է ՀՀ իշխանության հետ վարվել է` պատերազմ սանձազերծել, պայմանավորվածություն խախտել, ստել, «ֆռցրել», դարձրել «տրյապկա»:
Միայն ամենաանտեղյակներին կամ դդումներին կարող է թվալ, որ եթե Ադրբեջանը նպատակ է դրել Հայաստանից կրկին ինչ-որ բան խլել, առիթ չի գտնի:
Արցախի հարցը մնացել է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների կոկորդում և դրանից ձերբազատվելու համար համատեղ շանտաժի ու սպառնալիքի լեզվով են խոսում:
Հայտնի հրամանագիրը «մարսելուց» հետո, նույն կերպ վարվելու են ՀՀ տարբեր մարզերի նկատմամբ` բավարարելու Ադրբեջանի տարածքային և քաղաքական հավակնությունների ողջ սպասելիքը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր