ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Սյունիքում ՌԴ խաղաղապահների «Kamaz»-ում հրդեհ է բռնկվել
12:30, 15.12.2023 | mamul.am
2988 | 0

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան-Սպանդարյան հատվածում Kamaz մակնիշի բեռնատար է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին պատկանող Kamaz մակնիշի ավտոմեքենայում, որը, ըստ տեղեկության, բարձված է եղել զենք-զինամթերքով: ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողին բժիշկները օգնություն են ցուցաբերել ու տեղափոխել հիվանդանոց: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր