Արագածոտնի մարզում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով 5 անչափահաս է տուժել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորում։ Մեքենան վարել է Շիրակի մարզի բնակիչ 69-ամյա Խոսրով Գ.-ն։ Վթարի հետևանքով ուղևորները՝ Արագածոտնի մարզի բնակիչներ 16-ամյա Տիգրան Հ.-ն, 16-ամյա Գառնիկ Ա.-ն, 16-ամյա Անի Պ.-ն, 16-ամյա Արմեն Հ.-ն և 17-ամյա Նարե Ա.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալին բժշկական կենտրոն։ Բոլոր երեխաները սովորում են Արագածոտնի մարզի գյուղերից մեկի դպրոցում։ |