ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+29 °C
«Չենք պատրաստվում Իսրայելին թելադրել Գազայում ռազմական գործողությունների ժամկետները». Լլոյդ Օսթին
11:24, 19.12.2023 | mamul.am
2616 | 0

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Վաշինգթոնը չի պատրաստվում Իսրայելին թելադրել Գազայում ռազմական գործողությունների անցկացման ժամկետները, գրում է Bloomberg-ը:

«Սա Իսրայելի գործողությունն է, և ես այստեղ չեմ՝ պայմաններ կամ ժամկետներ թելադրելու համար: Մեր աջակցությունն Իսրայելին ամուր է, սակայն Պաղեստինի քաղաքացիական բնակչության պաշտպանությունը բարոյական պարտականություն է և ռազմավարական հրամայական»,- ասել է Օսթինը:

Պարբերականը նշում է, որ Իսրայելի հասցեին Օսթինի հայտարարությունները նախորդ հայտարարությունների համեմատ ավելի մեղմ են:

Երեկ Օսթինը ժամանել է Թել Ավիվ՝ Իսրայելի ղեկավարության հետ հանդիպման:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր