ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+29 °C
Սերբիայում ցուցարարները հարձակվել են իշխանության ներկայացուցիչների վրա
13:48, 19.12.2023 | mamul.am
2997 | 0

Բելգրադում՝ «Սերբիան ընդդեմ բռնության» շարժման ցուցարարները, որոնք համաձայն չեն խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ, ընտրական հանձնաժողովի շենքի մոտ հարձակվել են իշխանության ներկայացուցիչների վրա: Այս մասին հայտարարել է անձնաժողովի ղեկավար Վլադիմիր Դիմիտրևիչը, հաղորդում է РИА Новости-ն:

«Հարձակման են ենթարկվել վիճակագրության Հանրապետական վարչության տնօրեն Միլադին Կովաչևիչն ու նրա գործընկերները: Հարձակումներ են տեղի ունեցել նաև ընտարկան հանձնաժողովի մի քանի անդամների վրա: Այդ գործողությունները պետք է խստորեն դատապարտվեն, իսկ պատասխանատուները՝ պատժվեն»,- ասել է Դիմիտրևիչը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր