ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«2024-ը 44-օրյա պատերազմից հետո ամենակորստաբեր տարին է լինելու». Դավիթ Սարգսյան
17:24, 20.12.2023 | mamul.am
4916 | 1

Լրագրող Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պարագլուխն իր վերջին ինքնահարցազրույցում մի քանի անգամ օգտագործեց «Հայաստանի Հանրապետության լուծարում» արտահայտությունը:
Ամբողջ 2023-ին նա խոսում էր Արցախի ժողովրդի էթնիկ զտման սցենարի մասին: Ի վերջո, հասավ դրան: Հիմա հաջորդ փուլն է` ՀՀ-ի լուծարման մասին խոսույթի բացումը, ու դրա անոնսն արդեն արված է: Այս անգամ արդեն ոչ թե «ինչ-որ» Շահրամանյան, այլ Պուտինն է մեղավոր կարգվելու` դա էլ երեկ հստակեցրեց:
2024-ը 44-օրյա պատերազմից հետո ամենածանր ու կորստաբեր տարին է լինելու, և պետք է հող նախապատրաստել դրա համար, ինչը և արվեց` երևանյան շքեղ հրավառությունը վկա...
Այս ամենը չարագուշակ երևակայություն համարողները թող հիշեն մեկ տարի առաջվա Ստեփանակերտի վերջին ամանորյա տոնածառը»:

Աղբյուրը` Դավիթ Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր