ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +15 °C ... +30 °C Վաղը`+28 °C
«Խոսքի և գործի արանքում ես նրան համարում եմ անհետ կորած». Սեյրան Օհանյան. «Հրապարակ»
09:36, 21.12.2023 | mamul.am
3854 | 2

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում հարցազրույց տվեց և, ինչպես միշտ, բավականին վիճելի հայտարարություններ արեց, որոնց մասին է մեր զրույցը ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ, գրում է «Հրապարակ»-ը:

- Պարոն Օհանյան, Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում մի քանի ուշագրավ հայտարարություն է արել, օրինակ. «2019 թվականին արդեն իմաստուն քաղաքական գործչի արձանագրումը տեսականորեն պետք է լիներ այն, որ 7 շրջանները պետք է հանձնել, ԼՂ կարգավիճակը զրոյացնել, իսկ ԼՂ-ում պետք է հաստատել հայ-ադրբեջանական համատեղ կառավարում, և ԼՂ-ի կարգավիճակի հարցի որոշակիացում չի լինելու այնքան ժամանակ, մինչև ադրբեջանցիները ԼՂ-ում լինեն մեծամասնություն»: Սա ասում է նույն այն Փաշինյանը, ով 2019 թվականի ամռանը Ստեփանակերտում հայտարարում էր` «Արցախը Հայաստան է և վերջ», նրա նախարարն ասում էր` «Նոր պատերազմ, նոր տարածքներ», և նա հայտարարում էր, որ ինքն է այդ կարգախոսի հեղինակը, իսկ 2020-ի տավուշյան մարտերից հետո շուրջ 100 զինվորականի մեդալներ շնորհեց և փառաբանում էր հայկական անհաղթ բանակին….

- Նիկոլ Փաշինյանի հարցազրույցները, մեկնաբանությունները ես շատ վաղուց չեմ լսում, որովհետև խոսքի և գործի արանքում ես նրան համարում եմ անհետ կորած: Նրա խոսքն ու գործն իրար պարզապես հակասում են: Նրանից պետք է հարցնել՝ իսկ եթե ամեն բան այդպես էր, ինչո՞ւ էիր 2019 թվականին հայտարարում` «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ հիմա ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ասում ես` «Ղարաբաղն Ադրբեջան է»: Դա կարող է մի բան նշանակել, դու ինքդ ողջախոհ քաղաքական գործիչ չես ու շատ հեռու ես պետական կառավարման համակարգից, որովհետև նախքան քեզ` Արցախի հակամարտության բանակցությունների շրջանում բանակցություններ էին վարում Արցախի ինքնորոշման համար, որովհետև Արցախն ինքնորոշվել էր խորհրդային օրենքներին համաձայն: Հիմքեր կային Արցախի և Հայաստանի ինտեգրված ամուր միասնականության համար: Բայց փաստացի Փաշինյանի օրոք բանակցային ողջ գործընթացը, կարելի է ասել, տապալվեց, որովհետև ինքը ողջախոհ քաղաքական գործիչ չէ: Նրա իրարամերժ հայտարարությունները հարցականի տակ դրեցին բոլոր նրանց, ովքեր Արցախի հարցով զբաղվում էին, այդ թվում՝ Ալիևին, Մինսկի խմբի համանախագահներին, Փաշինյանը նաև խարխլեց բանակի կառավարման սկզբունքը, մարտունակության հիմքերը, կարգապահությունը: Իսկ եթե ավելի ընդհանրական խոսենք, նա ընդհանրապես չհասկանալով պետական կառավարման համակարգից, պետությունը պատերազմական իրավիճակից հանելու համար ոչինչ չարեց, որպեսզի բանակի համար թիկունք հանդիսանա, որպեսզի բանակը մեր հայրենիքի համար մարտնչի, դեռ մի բան էլ` պատերազմից հետո ոչինչ չարվեց մեր սահմաններն ամրապնդելու համար: Ինչ էլ անում են, շատ ուշացած են անում: Փոխարենն այդ մարդն ամրապնդեց իր աթոռը: Ժողովրդավարության անվան տակ նա կեղծեց ՏԻՄ ընտրությունները, զավթեց դատաիրավական համակարգը, հետապնդումներ իրականացրեց արժեհամակարգերի, ինչպես նաև արժեք ներկայացնող անձանց դեմ, դրա համար էլ մենք տեսանք, թե ինչ բերվեց հայ ժողովրդի գլխին, արդյունքում կորցրինք Արցախը: Նրա բոլոր խոսքերը, մանիպուլյատիվ են ու իրարամերժ, հանրությանը շփոթության մեջ գցող:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր