ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +15 °C ... +30 °C Վաղը`+28 °C
«Այդ հարցը պետք է ուղղել բրյուսելցի ֆոկուսնիկներին». Զախարովա
09:48, 21.12.2023 | mamul.am
3447 | 0

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությանն ու դրա խմբագրմանը։

«Մենք իսկապես տեսել ենք ԵՄ անդամների կողմից դեկտեմբերի 17-ին ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի կողմից հրապարակված հայտարարության որոշ վերանայման փաստեր։ Սկզբնական տարբերակում Ադրբեջանն ու Հայաստանը հայտնվել են ցուցակին միացած երկրների ցանկում։ Սակայն որոշ ժամանակ անց նրանք հրաշքով անհետացել են այնտեղից։ Իհարկե, իմ կարծիքով, ճիշտ կլինի այս հարցը ուղղել ոչ թե բրյուսելյան ֆունկցիոներներին, այլ ֆոկուսնիկներին, քանի որ իսկապես ինչ-որ կախարդական բան է՝ փաստաթղթերի տարբեր տարբերակների հետ ձեռնածություն անելը»,- ասել է Զախարովան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր