ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +15 °C ... +30 °C Վաղը`+28 °C
Իրանում կախաղան են բարձրացրել 29-ամյա Սամիրա Սաբզիանին
10:30, 21.12.2023 | mamul.am
9156 | 0

Նախօրեին Իրանում կախաղան են բարձրացրել 29-ամյա Սամիրա Սաբզիանին, ով հայտնի է որպես «հարսնացու երեխա»: Նա սպասնել էր իր ամուսնուն և բանտում անցկացրել 10 տարի:

Սամիրան դարձել է այս տարի Իրանի կողմից մահապատժի ենթարկված տասնութերորդ կինը:

Սամիրան ամուսնացել է 15 տարեկանում և, ըստ նրա հարազատների, պարբերաբար ենթարկվել է ընտանեկան բռնության: 19 տարեկանում նրան ձերբակալել են ամուսնու սպանության մեղադրանքով։

Իրավապաշտպանների տվյալներով՝ վերջին շրջանում Իրանում մահապատիժների թիվը նկատելիորեն աճել է, միայն այս տարվա նոյեմբերին մահապատժի է ենթարկվել 115 մարդ: 11 տարվա ընթացքում՝ 2010-2021 թվականներին, Իրանում մահապատժի է ենթարկվել 164 կին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր