ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +15 °C ... +30 °C Վաղը`+28 °C
Փաշինյանը հրապարակեց գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման չափը
11:54, 21.12.2023 | mamul.am
3099 | 0

«2021-ից սկսել ենք գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման գործընթաց, որը շարունակվելու է: Որոշել էինք և իրականացրել, որ ատեստավորման արդյունքում տեղի կունենա բարձրացումը»,- այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետը: Փաշինյանը նշեց, որ երեկ ԳԱԱ-ում հրապարակել է, թե գիտաշխատողների աշխատավարձերը 2018-ի համեմատ ինչքան են բարձրանալու 2024-ից. «Իմ ձեռքի տակ է նաև 2025-ի հունվարի 1-ից բարձրացման սանդղակը. լաբորանտ ճարտարագետների աշխատավարձը 2024-ին 2018-ի համեմատ կբարձրանա 78 տոկոսով, իսկ 2025-ին այդ բարձրացումը կկազմի 105 տոկոս: Ավագ լաբորանտի ու ավագ ճարտարագետի աշխատավարձը 2018-ի համեմատ 2024-ին կբարձրանա 105 տոկոսով, իսկ 2025-ից՝ 135 տոկոսով: Կրտսեր գիտաշխատողի աշխատավարձը 2024-ից կբարձրանա 110 տոկոսով, 2025-ից՝ 145 տոկոսով: Գիտաշխատողի աշխատավարձը 2024-ին կբարձրանա 154 տոկոսով, 2025-ից՝ 205 տոկոսով: Ավագ գիտաշխատողի աշխատավարձը՝ 2024-ից՝ 203 տոկոսով, 2025-ից՝ 246 տոկոսով: Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը՝ 267 տոկոսով, 2025-ից՝ 288 տոկոսով: Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը 2024-ից՝ 262 տոկոսով, 2025-ից՝ 300 տոկոսով: Գիտական խմբի ղեկավարի աշխատավարձը 2024-ից՝ 171 տոկոսով, 2025-ից՝ 217 տոկոսով: Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը 2024-ից կբարձրանա 218 տոկոսով, 2025-ից՝ 238 տոկոսով: Հիշեցնեմ՝ տոկոսները պետք է համեմատել 2018-ի հետ»,- ասաց վարչապետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր