ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +15 °C ... +30 °C Վաղը`+28 °C
«Սար ա, ասում ենք՝ երեխե՛ք, էս Արտաշատ մայրաքաղաքն ա». Փաշինյան
12:06, 21.12.2023 | mamul.am
4992 | 0

«Մեր բոլոր արգելոցների մոտ բացակայում են սանհանգույցները, տոմսի վաճառքի տարրական պայմանները. խնդրի լուծման հետ կապված մոդուլային կենտրոն ենք նախագծել, այն առաջիկայում կտեղադրվի արգելոցներում»,- այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Վարչապետ Փաշինյանն ուշադրություն հրավիրեց հետևյալ հարցի վրա. «Խնդիրն այն է, որ Արտաշատ պատմական մայրաքաղաքի պահպանված հատվածը կամ տեսանելի հատվածը գտնվում է փշալարերից էն կողմ: Ամիսներ առաջ այցելեցի ու ինձ համար հարց էր՝ ինչո՞ւ մարդիկ պիտի հասանելիություն չունենան մեր պատմական մայրաքաղաքին: Երեխաներին տանում ենք էքսկուրսիա, որտեղ, ըստ էության, ոչ մի բան չկա, սար ա, ասում ենք՝ երեխե՛ք, էս Արտաշատ մայրաքաղաքն ա»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ երեխաներին պետք է տեսանելին ցույց տալ, ինչը պահպանված է ու տպավորիչ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր