ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +15 °C ... +30 °C Վաղը`+28 °C
Սերգեյ Սմբատյանը կշարունակի գլխավորել Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը
12:54, 21.12.2023 | mamul.am
1460 | 0

Փաստաբան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին զարգացումների բերումով արդեն շատերն են տեղյակ, որ մաեստրո Սերգեյ Սմբատյանը հանդիսանում է նաև Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը։
Նախորդ ամառ Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումից, նրան կալանավորելուց հետո, սակայն, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարությունը որոշում էր կայացրել կասեցնել մաեստրոյի հետ կնքված պայմանագրի կատարումը։ Այս մասին տեղեկություններ տարածվեցին նաև մամուլով։
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այսօր պաշտոնական ծանուցում ենք ստացել այն մասին, որ նվագախմբի տնօրենների խորհրդի որոշմամբ Սերգեյ Սմբատյանի պաշտոնավարումը կվերականգնվի ու նա կշարունակի Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը որպես գլխավոր դիրիժոր»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր