ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +15 °C ... +30 °C Վաղը`+28 °C
Խավիեր Միլեյն արտակարգ դրություն է հայտարարել Արգենտինայի տնտեսությունում
13:38, 21.12.2023 | mamul.am
3354 | 0

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հայտարարել է մինչև 2025 թվականի վերջը տնտեսության ոլորտում արտակարգ դրություն մտցնելու մասին: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է կառավարական տեղեկագրում, հաղորդում է ТАСС-ը:

Փաստաթղթում նշվում է, որ անհրաժեշտ է արտակարգ դրություն հայտարարել տնտեսական, ֆինանսական, հարկաբյուջետային, վարչական, կենսաթոշակային, սակագնային և սոցիալական, ինչպես նաև առողջապահության ոլորտներում: Հրամանագիրը պարունակում է ավելի քան 360 հոդված, որոնց մեծ մասը չեղյալ են հայտարարում գործող օրենքները կամ փոփոխություններ են կատարում դրանցում: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Այնուամենայնիվ, կառավարությունը պետք է այն ներկայացնի Կոնգրեսի քննարկմանը: Հրամանագիրը կարող է չեղարկվել միայն այն դեպքում, եթե խորհրդարանի երկու պալատներն այն անվավեր ճանաչեն:

Պետության ղեկավարը թվարկել է 30 հիմնական բարեփոխումները, որոնք ներառում են գների կարգավորումից հրաժարվելը, միջազգային առևտրի պարզեցման համար մաքսային կանոնների փոփոխությունը, պետական ընկերությունների մասնավորեցման նախապատրաստումը և արտահանման սահմանափակումների սահմանման արգելքը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր