ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +15 °C ... +30 °C Վաղը`+28 °C
«Նենգափոխում է ամեն ինչ». Նարինե Դիլբարյան
14:00, 21.12.2023 | mamul.am
2043 | 0

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի տարեվերջյան կեղծումների կամ նենգափոխումների արկղը նոր պատումներով բացվեց Հ1-ի եթերով։ Ինքնարդարացման, մոռացման և ուրացման դրդապատճառներով նա ամեն անգամ եղած փաստերի կեղծ մեկնաբանություններ է ասպարեզ նետում՝ ապակողմնորոշելու իր սիրելի «ագորային»։ Այդ շարքից մի կարևոր հարց՝ այդ ո՞ր բանակցային փաստաղթում է նա կարդացել, թե Մինսկի խմբի համանախագահները Արցախի վերջնական կարգավիճակի համար նախատեսել էին «ադրբեջանական բնակչության վերադարձ Արցախ և մեծամասնություն կազմելը»։ Փորձագետները վճռական պնդում են՝ նման բան չկա ոչ մի տարբերակում։ Միայն փաթեթայիններում, որոնց միջոցով վերջնական լուծվում էր Արցախի կարգավիճակը վերջնականապե, նախատեսված էր առաջարկ՝ Շուշիի ադրբեջանցիների վերադարձ, բայց դրա հետ մեկտեղ հավասարության սկզբունքով Շահումյանի շրջանի ողջ հայ բնակչությունը պետք է վերադառնար իր հայրենիք։ Ինչո՞ւ է վարչապետի պաշտոնին հասած մարդը ըստ էության նենգափոխում ամեն ինչ՝ Արցախի հարցը փակելով և բոլորին մեղավոր կարգելով՝ բացի իրենից։ Թող սկսի պատասխանել՝ պատասխանի ժամը չես կարող անընդհատ հետաձգել։ Բայց միայն փաստաթղթերով։
ՀՀ քաղաքացին այլևս չպիտի խաբված լինի։ Մերժենք սուտը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր