Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի խորհրդականը հաստատում է՝ Արցախը լուծարելու հրամանագրից հետո Շահրամանյանը մեկ այլ հրամանագիր էլ է ստորագրել, որով այդ պահին Ստեփանակերտում բնակվող, նախկինում պաշտոններ զբաղեցրած Սարգիս Գալստյանին նշանակել է իր աշխատակազմի ղեկավարի տեղեկալ։ Թե ինչ գործառույթ պետք է իրականացներ Գալստյանն այդ պայմաններում, պարզ չէ, գրում է «Ազատություն»-ը։ «Իհարկե, հրամանագիր եղել է ստորագրված, որով նա նշանակվել է, բայց թե ինչ ֆունկցիաներով, ինչ նպատակներով, նման տեղեկության չեմ տիրապետում», - ասել է Վլադիմիր Գրիգորյանը։ Ըստ Սամվել Շահրամանյանի խորհրդականի՝ Արցախում մնացել է 20-30 հոգի, այդ թվում՝ Սարգիս Գալստյանը։ Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: |