ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Մարդիկ հոգնել են համաեվրոպական քաղաքականությունից». Գարեգին Պետրոսյան
23:30, 30.06.2024 | mamul.am
983 | 0

«Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆրանսիայում կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքները խոսում են ընդհանուր համաեվրոպական քաղաքականությունից մարդկանց հոգնածության մասին։ Հակառակ դեպքում աջերն ու ծայրահեղ աջերն ընդհանուր ձայների 34%-ը չէին ստանա, ինչը գրեթե կրկնակի է` համեմատած 2022թ. ընտրություններում գրանցած արդյունքների։ Չնայած նրան, որ Մակրոնն արտահերթ ընտրություններով փորձեց անակնկալի բերել աջերին` թույլ չտալով նրանց հետագա առավել լայն կոնսոլիդացիան, այնուհանդերձ, աջերը գրանցեցին լուրջ հաջողություն։
«Նոր ժողովրդական ճակատը» (ձախեր և կանաչներ) ստացել են ձայների 28,1%-ը, ինչն իր հերթին նեոլիբերալ և կանաչ օրակարգերի նկատմամբ ընդհանուր հիասթափության արդյունքն է։
Կենտրոնամետները, այսինքն, նախագահ Էմանուել Մակրոնի կողմնակիցները, որոնք հանդես էին գալիս «Միասին» անունը կրող ճակատով, ստացել են ձայների ընդամենը 20,3%-ը։
Անկախ այն բանից, թե մեկ շաբաթ անց կայանալիք ընտրությունների երկրորդ փուլի արդյունքով ինչ վերադասավորում կառաջանա, վստահության և ներքաղաքաղաքսկան կայունության ճգնաժամը Մակրոնին հաղթահարել չի հաջողվելու։ Ու չեմ բացառում, որ արդյունքում Ֆրանսիան ականատես է լինելու նաև արտահերթ նախագահական ընտրությունների»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր