ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հայ քաղաքական մտքի սահմանափակության տիպական օրինակներից մեկը». Արմեն Պետրոսյան
02:18, 24.12.2023 | mamul.am
1945 | 0

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի գրառումը․ «Հայ քաղաքական մտքի սահմանափակության տիպական օրինակներից մեկն էլ միանշանակ և անքննելի կերպով տարբեր ոլորտներում գործընկերների կամ պոտենցիալ գործընկերների օրակարգերում հայկական շահը տեղավորելու ձգտումներն են և դրանց համապատասխան քաղաքականություն, քայլեր նկարագրել, ակնկալելը` շատ հաճախ անգամ առանց դրանց համատեղելիությունը հաշվի առնելու։ Մինչդեռ որևէ պետության համար բոլոր մակարդակներում անվտանգային առանցքային օրակարգը պետք է լինի հնարավորությունների առավելագույն դիվերսիֆիկացումը։ Նշված խնդիրը շատ հաճախ ակնհայտ կերպով դրսևորվում է հանրային մտածողության անգամ վերլուծական դաշտում։
Որպես օրինակ՝
1. Փոխանակ փորձել առավելագույնս օգտվել ընթացիկ միջազգային և տարածաշրջանային գործընթացներից, խոսում ենք վեկտորներ փոխելու մասին՝ ուղիղ կերպով մեզ տեղավորելով գլոբալ դիմակայության համատեքստում։
2. Առանց հաշվի առնելու պարզագույն աշխարհագրական, լոգիստիկ, տնտեսական հնարավորությունները՝ քննարկում ենք հաճախ անհավանական աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական սցենարներ։
3. Փոխանակ մտածելու, օրինակ, Վրաստան-Ռուսաստան հարաբերություններում արձանագրվող դրական դինամիկայից օգտվելու, աբխազական երկաթուղու կամ այլ կապուղիների գործարկման մասին, քննարկում ենք Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու, այսօր-վաղը ԵՄ-ին անդամակցելու հարցերը...
4. Փոխանակ մտածելու Իրան-Արևմուտք աննախադեպ լարվածության ֆոնին բացառիկ երկխոսության հարթակ դառնալու հնարավորության մասին, քննարկում են ՆԱՏՕ-ին անդամակցելու տեսլականը...
Այս պատմական ժամանակներում անդառնալի կորուստների շղթան կանգնեցնելու համար պետք է նախ և առաջ իրատես լինել, խոհեմ ու զգույշ-ստեղծագործ, բայց ոչ երբեք ռոմանտիկ...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր