ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Դավաճաններով լծվել են գործի, թե` իյաաա, ոնց չի Արցախը լուծարվելու». Հովհաննես Իշխանյան
00:24, 24.12.2023 | mamul.am
3924 | 0

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ասում են, թե Քաղաքացիական պայմանագրիստները սկզբունք չունեն։
Ինչպե՞ս, թե չունեն։
Դավաճանության հարցում տեսե՞լ եք, որ հանկարծ մի քայլ հետ անեն։ Տեսե՞լ եք նահանջեն Արցախն ու հայերին կոտորածի ենթարկելուց կամ դադարեն Արցախն ազատագրողների մասին ստեր տարածելը։ Չէ՛, իրենց կյանքը դրեցին, որ Արցախը սովի մատնեն ու հանձնեն։
Աննահանջ, սկզբունքային և նվիրյալ դավաճաններ են։
Հիմա էլ, խնդրեմ, երկու ամիս առաջ Արցախը հանձնելը գցում էին Սամվել Շահրամանյանի վրա, այժմ, երբ լուր տարածվեց, որ Արցախը չի լուծարվելու, դավաճաններով լծվել են գործի, թե իյաաա, ոնց չի լուծարվելու։ Արցախը լուծարվել ա ու վերջ, դու ով ես, որ ասես չես լուծարել, եթե մենք ասել ենք, որ լուծարել ես։
Պարադո՞քս է։ Չէ, պարզապես սկզբունքային դավաճանը, երբ ինչ ուզի, կասի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր