ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողությունները կարող են հանգեցնել Միջերկրական ծովի շրջափակման։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Նաղդին, փոխանցում է Tasnim գործակալությունը։ Հարկ է նշել, որ այս շաբաթ Փենթագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարեց Կարմիր ծովը պաշտպանելու համար «Բարգավաճման պահապան» գործողության մեկնարկի մասին՝ Եմենի Հութի ապստամբների կողմից առևտրային նավերի վրա հարձակումների պատճառով: Ամերիկյան պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ գործողությանը միացել է ավելի քան 20 երկիր։ |