ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Ճապոնիան չեղարկել է մահաբեր զենքի արտահանման արգելքը
22:54, 23.12.2023 | mamul.am
3624 | 0

Ճապոնիայի իշխանությունները զգալիորեն ավելացրել են ռազմական ծախսերը և չեղարկել մահաբեր զենքի արտահանման արգելքը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ֆումիո Կիսիդան, փոխանցում է Fox News-ը։

Ճապոնիայի կառավարությունը որոշել է 16%-ով ավելացնել պաշտպանական ծախսերը և վերացնել զենքի արտահանման արգելքը, որը գործում էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

«Մենք հույս ունենք, որ կնպաստենք ազատ և բաց միջազգային կարգի պաշտպանությանը, որը հիմնված է օրենքի գերակայության վրա»,- ասել է Կիսիդան՝ հավելելով, որ Ճապոնիան հավատարիմ է մնում պացիֆիստական ​​սկզբունքներին:

Նախագծի հաստատումից անմիջապես հետո Ճապոնիան ԱՄՆ ուղարկեց Patriot կառավարվող հրթիռներ։ Նշվում է, որ հրթիռները նախկինում արտադրվել են Ճապոնիայում՝ ամերիկյան լիցենզիայով։

Դեկտեմբերի 20-ին հաղորդվել էր, որ Ջո Բայդենի ներկայիս վարչակազմը կարող է մեծացնել Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումների ծավալը, եթե Ճապոնիան ԱՄՆ-ին զինամթերք մատակարարի Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր