ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ֆեյք ՀԿ-ները և անհայտ գործունեություն ծավալող ակումբները որոշեցին հայկական ֆուտբոլի ապագան»․ Եղիշե Մելիքյան
09:48, 24.12.2023 | mamul.am
4914 | 0

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի գրառումը․ «Ֆեյք ՀԿ-ները և անհայտ գործունեություն ծավալող ակումբներն այսօր որոշեցին հայկական ֆուտբոլի ապագան` ընտրելով Մելիքբեկյանին որպես Ֆեդերացիայի նախագահ:
Մինչդեռ հենց մեկ օր առաջ Արմեն Մելիքբեկյանը հերթական անգամ մանիպուլյացիայի գնաց, Հանրայինի եթերում աղավաղեց իմ խոսքերն ու առաջարկը (առանց նշելու իմ անունը) իբր թե ասվել է, որ ֆուտբոլային ակումբները չունենան հավասար ձայնի իրավունք: Ձայնի իրավունք պետք է չունենան ֆեյք ՀԿ-ները, որոնց ծագման ու նպատակների մասին միայն «գիտեն» ֆեդերացիայի չինովնիկները»։

Աղբյուրը` Եղիշե Մելիքյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր