ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ռուսաստանում հավի ձվերը վերջացել են»․ Տիգրան Արզաքանցյան
13:18, 24.12.2023 | mamul.am
7003 | 0

«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համացանցը ****եցրեց այն լուրը, որ Ռուսաստանում հավի ձվերը վերջացել են: Բացասական ալիքը ինչ-որ կերպ մարելու համար ՌԴ-ն որոշել է ձու ներմուծել մեզ համար ոչ բարեկամական Թուրքիայից և Ադրբեջանից։ Կրկին Հայաստանը բաց է թողնում փող աշխատելու հնարավորությունը՝ զբաղեցնելով ռուսական շուկայում թափուր տեղը։ Արդյունքում շահում են մեր թշնամիները, իսկ մենք կորցնում ենք մեր շահույթը։
«Ուժը հայրենյաց» կուսակցությունը կարծում է, որ այս խնդիրը պետք է լուծել առաջիկա հինգ տարիների ընթացքում։ Երևանում և Գյումրիում պետք է ստեղծվեն օդային ճանապարհներ։ Երկրում պետք է նոր լոգիստիկ ընկերություններ բացվեն։ Դա կարող է իրականացվել մասնավոր և պետական ընկերությունների ներդրումների միջոցով: Դրանում շահագրգռված են ոչ միայն Հայաստանը, այլև տարածաշրջանի մեր բոլոր գործընկերները, որոնց համար մենք լինելու ենք լոգիստիկ կենտրոն։ Իսկ դա նշանակում է նոր աշխատատեղեր, հնարավորություններ ու հեռանկարներ իսկապես անկախ Հայաստան ստեղծելու ճանապարհին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր