ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«ԱԱԾ-ն պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի»․ Արման Բաբաջանյան
14:00, 24.12.2023 | mamul.am
8839 | 5

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիմա հասկացա՞ք, թե ինչու պետք է Արցախը լուծարելու մասին «նախագահ» Սամվել Շահրամանյանի սեպտեմբերի 28-ին ստորագրված հրամանագիրը, ուժի մեջ մտներ ոչ թե նույն օրը՝ սեպտեմբերի 28-ին, այլ 2024-ի հունվարի 1-ին։
Հիմա հասկացա՞ք, թե ինչու սեպտեմբերի 29-ին Դավիթ Բաբայանին Շուշի՝ Ադրբեջանի իրավապահներին հանձնելու համար անձամբ ուղեկցած Շահրամանյանն ինքը չի հայտնվել ադրբեջանական բանտում։
Հիմա հասկացա՞ք, թե Շահրամանյանն ինչու իրեն իշխանության բերած Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և մյուսների հետ Բաքու տարվելու փոխարեն, ռուսների ուղեկցությամբ Ստեփանակերտից ուղղաթիռով հասցվել է Սիսիանի օդակայան, որն այժմ ռուսների վերահսկողության տակ է։
Կասկած չունեմ՝ Հայաստանի իրավապահները տեղյակ են, որ Սամվել Շահրամանյանն ամենօրյա կապի մեջ է Բաքվում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների հետ, ովքեր համակարգում են նրա գործունեությունը Հայաստանում։ Այն ինչ այս օրերին անում են Շահրամանյանն ու նրան ընտրած դավաճան 22 պատգամավորները, ամբողջությամբ հրահանգավորվում է Մոսկվայի, Բաքվի և Բաքվի բանտում գտնվող արցախցի պաշտոնյաների կողմից։
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը անհապաղ պետք է միջոցներ ձեռք առնի, Հայաստանի պետականության դեմ այս կազմակերպված հանցախմբին պետք է բառիս բուն իմաստով չեզոքացնի, խեղդի օրորոցում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր