ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Արցախում կար յուրահատուկ համախմբվածություն»․ Արշակ Աբրահամյան
13:18, 25.12.2023 | mamul.am
1893 | 0

Արցախցի վերլուծաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում կար յուրահատուկ համախմբվածություն և երբ անհրաժեշտ էր լինում հանրահավաք կազմակերպել՝ անգամ շրջափակման պայմաններում, Վերածննդի հրապարակ էր գալիս Արցախի բնակչության մոտ 86%-ը նախկին և ներկա ողջ ռազմաքաղաքական ղեկավարների հետ միասին, ովքեր կանգնում էին իրար կողքի։
Իսկ Հայաստանում նման միասնություն չկա…և որքանով երևում է չի էլ լինելու։ Այստեղ այնքան խորացված է միմյանց հանդեպ անհանդուրժողականությունը և կուսակցական բևեռավածությունը, որ երբեք չեն հասնելու Արցախի ներքին համերաշխության մակարդակին։
Եվ անգամ տեղահանվելուց հետո էլ արցախցիները միմյանց հետ կապը պահում են իրենց բնորոշ ջերմությամբ և հոգատարությամբ, իսկ այստեղ ով ում հասցնում թուրք և թշնամի է անվանում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր