ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ինչո՞ւ եք այս մարդուն վիրավորում»․ Վահան Բաբայան
14:18, 25.12.2023 | mamul.am
4315 | 1

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չէի ուզում գրել բայց...
Թիրախ ընտրել այս մարդուն՝ գուցե շատ հեշտ է, ասեմ, որ ճանաչում եմ իրեն և դեռևս պատգամավորության տարիներին այցելել եմ Գորիս, հանդիպել իր հետ: Միասին թեյ ենք խմել, զրուցել, հոյակապ մաթեմատիկոս է, շատ խելացի և պարկեշտ մարդ, շատ հարգված մարդ իր քաղաքում:
Հիմա նա ինչ է ասել և ում կողմից ինչ է ստացել, դնենք մի կողմ: Բա ինչ էիք ուզում, մարդուն էսքան տարվա մեջ գնահատել են, հանել առաջին պլան, չգա՞ր, չվերցնե՞ր պարգևը, մարդիկ քաղաքականությամբ չեն առաջնորդվում, ապրում են իրենց սովորական կյանքով և քաղաքականությամբ զբաղվողները պետք է սա գիտակցեն: Ինչո՞ւ եք այս մարդուն վիրավորում, վստահ եմ՝ նրա գիտելիքների տասը տոկոսը անգամ չունեն նրան հայհոյող ու քլնգող օգտատերերից շատերը, արդյո՞ք սա է ճիշտ ճանապարհը մարդկանց թիրախավորել և անպատվել, չէ որ մենք 2018թ-ից պայքարում ենք, որ չլինի բաժանում, չլինի ատելություն և կարողանանք տարբերվել այն մարդկանցից, ովքեր մեզ էին թիրախավորում ու անիմաստ տեղը անպատվում ու հայհոյում:
Շատերդ ինձ չեք հասկանա, բայց հավատացեք՝ այս ամենի մեջ չկա որևէ ռացիոնալ բան, մենք գնալով նմանվում ենք նրանց, ում արածները քննադատում էինք, մենք իրավունք չունենք այս ճանապարհով շարժվել, սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է»։

Աղբյուրը` Վահան Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր