ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Պապիկյանի խոստացած անակնկալն ինձ»․ Գեղամ Մանուկյան
14:48, 25.12.2023 | mamul.am
4052 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը լուսանկարներ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ ամբիոնից հրապարակային խոստացավ դեկտեմբերի 24-ին ինձ անակնկալ մատուցել։ Չգիտեմ՝ ինչ էր պատրաստվում անել հենց այդ օրը, սակայն դեկտեմբերի 22-ին ՊՆ-ից ստացած հարցմանս պատասխանը պակաս զարմացական չէ:
Դեռ դեկտեմբերի 4-ին նրան ուղղված գրավոր հարցում էի ուղարկել, որ պարզեմ, թե 2023թ-ի նոյեմբերի 24-ի մամուլի ասուլիսում Փաշինյանի հայտարարությունը, որ «այսօր բանակում ազատվել ենք 5-րդ շարասյունից», ինչպես է արտահայտվել ՀՀ Զինված ուժերում։ Պապիկյանին ուղղել էի ընդհանուր վեց հարց։ Դրանց պատասխանելու համար օրենքով նախատեսված 5 օրվա փոխարեն Պապիկյանից պահանջվել է քսան օր, իսկ արդյունքում ստացել եմ 1 նախադասությամբ պատասխան՝ «ՀՀ պաշտպանության նախարարությունն այլ պարզաբանումներ, քան տրվել է ՀՀ վարչապետի կողմից՝ չունի»: Քսան օր լռել, որ վերջում հայտարարել, թե շեֆն ամեն դեպքում ճիշտ է, առավել քան տարօրինակ է։
Ուշագրավ է, որ գլխավոր դատախազությունը նույն «5-րդ շարասյան» մասին հարցմանս, թե Նիկոլ Փաշինյանի բացատրած այլ պետությունների շահերին ծառայելու, ասել է թե՝ լրտեսության հոդվածով քանի քրեական գործ է հարուցվել 2021-2023 թվականներին, ավելի հստակ էր պատասխանել՝ ընդամենը մեկ քրեական գործ է հարուցվել։ Ընդամենը ՄԵԿ քրեական գործ։
Պաշտպանության նախարարությունը դժվարին կացության մեջ է՝ փաշինյանական անպատասխանատու հայտարարությանը ստիպված էր կոնկրետ, փաստերով, ձեւակերպումներով պատասխան տալ, որը բնականաբար չի կարողացել։ Սակայն խոսք կա՝ խոսքը տղամարդու շուրթերից է ելնում։ Հետևաբար, անպատասխանատու խոսքի համար նաև պատասխան են տալիս։ Ամեն դեպքում այսօր կրկնակի հարցում եմ ուղարկելու Պապիկյանին ու ակնկալելու եմ ստանալ բոլոր 6 հարցի թվագրված, կոնկրետ պատասխաններ, ինչպես և պահանջում է ՀՀ օրենսդրությունը:
Կողմնորոշվեք, պարոնա՛յք, քանի որ փաշինյանական անպատասխանատու հայտարարություններով մեր երկրի ազգային անտանգությունը, Զինված ուժերն են, որ վտանգի տակ են հայտնվում, հեղինակազրկվում։
Բոլոր գրությունները կցվում են»։

Գեղամ Մանուկյանի դիմումը՝ Աննա Վարդապետյանին
Գեղամ Մանուկյանի դիմումը՝ Սուրեն Պապիկյանին
Գլխավոր դատախազության պատասխանը՝ Գեղամ Մանուկյանին
ՊՆ-ի պատասխանը՝ Գեղամ Մանուկյանին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր