ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Փաշինյանն ու Ալիևը ԼՂ իրադարձություններից հետո առաջին անգամ կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում
15:24, 25.12.2023 | mamul.am
2488 | 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղում աշնանը տեղի ունեցած իրադարձություններից հետո առաջին անգամ կհանդիպեն դեկտեմբերի 26-ին՝ Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում, գրում է РИА Новости-ն։
Երևանն ու Բաքուն դեռևս չեն հայտնել միջոցառման շրջանակներում քաղաքական գործիչների երկկողմ հանդիպում անցկացնելու ծրագրերի մասին:
Այն մասին, որ Հայաստանի վարչապետը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ, այսօր հայտնել էր կառավարության մամուլի ծառայությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր