ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Վուչիչը տվյալներ ունի, որ բողոքի ակցիաներին աջակցում է Արևմուտքը». ՌԴ դեսպան
15:36, 25.12.2023 | mamul.am
2262 | 0

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը տվյալներ ունի, որ Բելգրադում բողոքի ակցիաներին Արևմուտքն է աջակցում: Այս մասին «Ռոսիա 24»-ի եթերում ասել է Սերբիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկոն:

«Ընդդիմությունը սկսել է բողոքի ակցիաներ, որոնք խրախուսվում, աջակցվում են դրսից։ Այդ մասին խոսել է Վուչիչը: Չեմ կարող մանրամասնել, քանի որ դա վստահելի և անհերքելի տեղեկություն է»,- նշել է դեսպանը:

Նրա խոսքով՝ Սերբիայում բողոքի ցույցերը կազմակերպվում և անցկացվում են «մայդանային հեղափոխությունների» սկզբունքներով և տեխնոլոգիաներով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր