ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Նիկոլը քցեց իր հանցախմբին ու գնաց Ռուսաստան»․ Աննա Մկրտչյան
16:30, 25.12.2023 | mamul.am
5266 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեկը մյուսին հաջորդող միջոցառումներ ու հրավերներ, որոնց արգելված էր մասնակցել ալենին, ասֆալտչիկ սուրոյին, ախքին, օմեգային և այլն: Իբր հիմնավոր պատճառաբանություն ընդունելով դիրքորոշման առկայությունը (վեկտոր ենք ձեռք բերել կամ վեկտոր ենք փոխում):
Արդեն ավանդույթ դարձած սխեմայով նիկոլի վարքագիծը ջարդեց իր իսկ հորինած հերթական սուտը: Ռուսաստան գնալը ևս մեկ անգամ հաստատում է, որ դավաճան նիկոլը չի կարող չլինել այնտեղ, որտեղ անգամ տեսական հնարավորության մակարդակով կարող է ֆիքսվել աթոռին մնալու ժամկետը: Իհարկե իր հանցավոր կույտի անդամներին նիկոլը հավատացրել էր, որ ինչպես իրենց թույլ չի տվել գնալ, այնպես էլ ինքը չի գնա Մոսկվայի կողմից կազմակերպվող միջոցառումներին, բայց ասել, որ նիկոլը նորից քցեց ու պետք եղած պահին էլի է քցելու, կնշանակի ոչինչ չասել:
Հիմա դատարկ մնացած ուսապարկերի առաջ մի հարց է մնացել: Թքածը լիզելուց մինչև կոշիկը լիզելու լայն ամպլիտուդա ունեցող նիկոլն այս անգամ որի ետևից է գնացել:
Հ.Գ. Այն որ դավաճանը գնալու է ՌԴ, ես Ձեզ ասել էի ԱԺ ամբիոնից դեռ շաբաթներ առաջ»։

Աղբյուրը` Աննա Մկրտչյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր