ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Արցախցիների բլոկադան շարունակվում է Հայաստանում»․ Ժաննա Ալեքսանյան
17:06, 25.12.2023 | mamul.am
2681 | 0

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի կառավարությունը տոներին ընդառաջ ամենինչ կորցրած արցախցիներին զրկեց թոշակներից, նպաստներից, այդ թվում հաշմանդամության, սառեցվել են նաև որպես օգնություն տրվող գումարները։ Բացատրություն չկա, թե ինչու։ Պատկերավոր ասած՝ արցախցիների բլոկադան շարունակվում է Հայաստանում։ Բազմաթիվ են այն ընտանիքները, որոնք ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում, մանկահասակ երեխաների հետ և նորից սովին դեմ հանդիման։ Նպատակը՝ արցախցիներին նսեմացնելն է, սա մի առանձնահատուկ հաճույք է, որ կվայելեն իշխանությունները ամանորյա տոներին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր