ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ԵԱՏՄ երկրներն Իրանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր են ստորագրել
17:24, 25.12.2023 | mamul.am
3547 | 0

ԵԱՏՄ երկրներն Իրանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր են ստորագրել, որը պետք է փոխարինի 2019 թվականից գործող ժամանակավոր համաձայնագրին:
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում: Համաձայնագիրը ստորագրել են ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Աբաս Ալիաբադին: Համաձայնագիրը ստորագրել են նաև Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր