ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ջերմուկից Սյունիքի մարզ երթևեկությունը դադարեցվել է. 500-ից ավելի մեքենաներ մնացել են ճանապարհին
19:48, 25.12.2023 | mamul.am
2313 | 0

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունքի մարզից դեպի Վայոց ձորի մարզ ճանապարհին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի ժամ է՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի ՊԾ վաշտի պարեկները, ելնելով վարորդների ու քաղաքացիների անվտանգությունից, ժամանակավորապես դադարեցրել են ժողովրդին հայտնի Ջերմուկի խաչմերուկից դեպի Վայոց ձոր երթևեկությունը: Տրասնպորտային միջոցների երկկողմանի շարժը դադարեցվել է, ու պատճառը ոչ թե Վայոց ձորի մարզի ճանապարհներն են, այլ Սյունիքի մարզից դեպի Վայոց ձոր տանող մերկասառույց ճանապարհները, որոնք դժվարանցնանելի են դարձրել երթևեկությունը: Խցանումը ձգվում է ավելի քան 5 կմ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր