Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Պատերազմ, մահ, ավերածություններ, հայրենակործանում, գաղթ, ցեղասպանություն փաստացի բերած պատուհասների «խաղաղության դարաշրջանում» կնքվելիք «խաղաղության պայմանագրով» բացվելիք «խաղաղությսն խաչմերուկի» կապակցությամբ կազմակերպված «խաղաղության ճաշից» պատերազմի գարշելի հոտ է գալիս։
Թող Աստված խաղաղություն պարգևի այս «խաղաղությունը» բերողների հոգիներին, որից հետո կհաստատվի իսկական խաղաղություն մեր երկրում ու մեր կյանքում։
Սպասենք Սուրբ Ծննդյան բարի Ավետիսին, որն իր Սուրբ ծննդով կազդարարի հաղթանակը չարի և մահվան դեմ։
Հ.Գ. Այս նկարը պետք է իր արժանի տեղը գտնի հայ ժողովրդի պատմության թանգարանի «Դավաճանություն» բաժնում։ Այն լավագույնս է արտահայտում հայ ժողովրդի պատմության այս ամոթալի շրջանի գլխավոր դերակատարներից մեկի ցինիզմը, լկտի անտարբերությունը` իր ստեղծած վշտի, ցավի և կորուստների հանդեպ, սանձարձակությունը, հազարավոր երիտասարդների արյան վրա ստեղծված կեղտոտ վայելքներն ու ժողովրդի հանդեպ ատելությունն ու արհամարհանքը»: