ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Շոյգուն Պուտինին զեկուցել է «Մարինկայի ամբողջական ազատագրման մասին»
21:18, 25.12.2023 | mamul.am
3886 | 0

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մարինկա քաղաքի «ամբողջական ազատագրման մասին»։

Գերագույն գլխավոր հրամանատարին ուղղված զեկույցում պաշտպանության գերատեսչության ղեկավարը նշել է, որ Մարինկան գրավելու ժամանակ հատկապես աչքի են ընկել հայտնի 150-րդ դիվիզիայի զինվորականները։

Ի պատասխան՝ ՌԴ ղեկավարը շնորհավորել է Սերգեյ Շոյգուին և նշել, որ այս բնակավայրի գրավմամբ թշնամու ստորաբաժանումները կտեղափոխվեն Դոնեցկից։

«Մեր զորքերը, ներխուժելով այս ամրացված տարածք, հնարավորություն ունեն առաջ շարժվելու»,- ընդգծել է Պուտինը։

Ավելի վաղ տարածվել էր համեմատական տեսանյութ, որում պատկերված է Մարինկա քաղաքը` ռուսական հարձակումից առաջ ու հետո:

Շոյգուն Պուտինին զեկուցել է «Մարինկայի ամբողջական ազատագրման մասին»
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր