ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Սիրիայում սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը
22:24, 25.12.2023 | mamul.am
2347 | 0

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ավագ ռազմական խորհրդականն սպանվել է Դամասկոսի արվարձաններում իսրայելական ռեժիմի ավիահարվածի արդյունքում։

Երկուշաբթի օրն ավելի վաղ Սիրիայում տեղական աղբյուրները հայտնել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Զայնաբիա շրջանի վրա իսրայելական ավիահարվածի մասին։

Հաղորդվում է, որ Ռազի Մուսավին ավելի վաղ սպանված Ղասեմ Սոլեյմանիի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Quds» ուժերի նախկին հրամանատարի համախոհներից էր, ով սպանվել էր 2020 թվականի սկզբին Իրաքում գտնվող Բաղդադի օդանավակայանի մոտ ԱՄՆ-ի բանակի ավիահարվածի ժամանակ:

Հայտարարության մեջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է Մուսավիի մահը՝ ասելով, որ նա բրիգադի գեներալ էր, «գեներալ Ղասեմ Սոլեյմանիի համախոհներից և պատասխանատու էր Սիրիայում Դիմադրության ճակատին նյութատեխնիկական աջակցության համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր