ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Կրկին մանկապղծության մասին». Դավիթ Թումասյան
10:24, 26.12.2023 | mamul.am
2532 | 0

Փաստաբան Դավիթ Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի քանի օր է՝ մանկապղծության թեմայով բազմաթիվ նամակներ եմ ստանում և քննարկումների մասնակցում, և դրա պատժելիության մասին նշեմ, որ Հայաստանում չկա մահապատիժ և այն չի կարող նախատեսվել մեր օրենսդրությամբ, իսկ երեխայի նկատմամբ կատարված 1 սեռական հանցագործության համար ամենախիստ պատիժը 15 տարի ազատազրկում է: Սակայն, դա չի նշանակում, որ Հայաստանում հնարավոր չէ քննարկել ՔԻՄԻԱԿԱՆ ՍՏԵՐՋԱՑՈՒՄԸ որպես անվտանգության միջոց կիրառելն այն անձանց նկատմամբ, ովքեր երեխայի նկատմամբ սեռական հանցագործություն են կատարել:
Եթե լինի նման նախագիծ մշակող աշխատանքային խումբ, պատրաստակամ եմ մաքսիմալ աջակցել այդ օրենքի մշակմանը և քննարկմանը:
Նման նախագծի մշակման փորձ եղել է 2013թ-ին, սակայն ինչ-ինչ պատճառներով այն չի ընդունվել.... Հիմա իսկ ժամանակն է վերսկսել այդ աշխատանքները....»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր