ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Փաշինյանին ասեք, որ տնօրենի` ցանկացած նոր ընտրություն վիճարկվելու է դատական կարգով». Հայկ Դեմոյան
01:00, 27.12.2023 | mamul.am
3144 | 1

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ԿՐԿՆԱՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԸ
Ն․ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի նոր կազմը, որտեղ հիմնականում ընդգրկվել են գործող իշխանությանը հավատարիմ վարչական աշխատողներ։ Մի քանի հանցագործությունների մեջ կասկածվող ՀՑԹԻ նախկին տնօրեն Հարություն Մարությանը ևս ընդգրկվել է խորհրդի կազմում։
Ն․ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին առաջարկում եմ վարչապետի ներկայությամբ բարձրաձայն ընթերցել բոլոր այն մեղադրանքները, որոնք վերջին երկու տարում ներկայացրել եմ Հարություն Մարությանի մասով։
Խորհրդի նոր անդամ Եղիշե Կիրակոսյանին հրավիրում եմ հանդիպման՝ այդ հանցագործությունների շուրջ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար։
Տարակուսելի է, թե ինչու Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսության ներկայացուցիչը համաձայնվել է ընդգրկվել Փաշինյանի ստորագրությամբ հաստատված այս ցանկում, այն դեպում, երբ այնտեղ բացակայում է Մայր Աթոռի ներկայացուցիչը։ Հուսանք, Անթիլիասից սպառիչ բացատրություններ կլինեն այս կապակցությամբ։
Առայժմ կասեմ հետևյալը․ այն անձինք, ովքեր երեք օրվա ընթացքում կմնան Հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ կմեղադրվեն հետևյալ հնարավոր հանցակցությունների մեջ․
ա․ փողերի լվացում՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անվան տակ,
բ․ առանձնապես խոշոր չափի փողերի յուրացման փաստի կոծկում,
գ․ իմ ստորագրությամբ ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման փաստերի կոծկում,
դ․ իրավապահ մարմիններին կեղծ տեղեկության տրամադրում և դրա հիման վրա քրեական գործի հարուցում,
ե․ գաղտնի մշտադիտարկման կամ տեսանկարհանման կազմակերպում իմ բնակության հասցեի տարածքում,
զ․ անօրինական կարգով ՀՑԹԻ տնօրենի ընտրություն 2018 թ․ սեպտեմբերին, այն դեպքում, երբ ես պաշտոնապես ազատված չեմ եղել ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատարի պարտականություններից ընդհուպ մինչև 2019 թ․ հոկտեմբերի 1:
Փաստ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական տվյալները,
է․ Իմ սեփականությունը հանդիսացող աշխատավարձի յուրացում և տնօրինում մեկ տարի չորս ամիս ժամկետով։
Հիմա ավանդական հարցը․ կառավարությունում ո՞վ կա։ Նիկոլ Փաշինյանին ասեք, որ իր կազմած Հոգաբարձուների խորհրդի կողմից ցանկացած նոր տնօրենի ընտրություն անօրինական է համարվելու և վիճարկվելու է դատական կարգով»:

Աղբյուրը` Հայկ Դեմոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր