ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Շվեդիան չեղարկել է Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանման արգելքը
19:36, 27.12.2023 | mamul.am
2137 | 0

Շվեդիան չեղարկել է Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանման էմբարգոն և սկսել պաշտպանական արդյունաբերության ոլորտում Թուրքիային արտահանման լիցենզիաներ տրամադրել, հաղորդում է Yeni Şafak թերթը՝ վկայակոչելով Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարի հայտարարությունը:

«Այն բանից հետո, երբ խորհրդարանական կոմիտեն ընդունեց ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության առաջարկը, տեղի ունեցավ իրադարձությունների ուշագրավ զարգացում: Հայտնի դարձավ, որ Շվեդիան երկարատև էմբարգոյից հետո սկսել է Թուրքիային արտահանման լիցենզիաներ տրամադրել պաշտպանական արդյունաբերության ոլորտում»,- գրում է թերթը:

2019 թվականի հոկտեմբերին Շվեդիան էմբարգո էր սահմանել Թուրքիա պաշտպանական արդյունաբերության ոլորտում մատակարարումների վրա։ Դեկտեմբերի 26-ին Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ պաշտպանել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը, փաստաթուղթը փոխանցվել է Գլխավոր ասամբլեայի քննարկմանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր