Մոսկվան աջակցում է հայ գործընկերների տրամադրվածությանը՝ շարունակելու հետագա արդյունավետ աշխատանքը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Չնայած Հանրապետության ներկայացուցիչների՝ որոշ ոչ միանշանակ հայտարարություններին, մեր հայ գործընկերների հետ ապաքաղաքականացված երկխոսություն ենք կառուցում, ինչպես ԵԱՏՄ մյուս անդամների հետ: Հայաստանի վարչապետը՝ ելույթ ունենալով դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, հայտարարել է, որ Երևանը նպատակադրված է միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ԵԱՏՄ շրջանակներում խնդիրների լիարժեք կատարմանը»,- ասել է Զախարովան: |