ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Խնդիր չե՞ք ունենա՝ Արցախ բառն օգտագործելու համար». լրագրողը՝ քաղաքապետին
16:18, 29.12.2023 | mamul.am
2690 | 1

Տարեվերջյան ասուլիսի ժամանակ լրագրողները քաղաքապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է մշտապես խուսափում Արցախի վերաբերյալ հարցերից և, բացի երեխաների համար խնջույք կազմակերպելը, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցներում կա՞ առաջնահերթություն արցախցիներին աշխատանքի ընդունելու հետ կապված: «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ամենամեծ ուշադրությունն է դարձվում և՛ քաղաքապետարանի, և՛ վարչական շրջանների կողմից, մեր հնարավորությունների սահմանում իրականացնում ենք սոցիալական որոշակի ծառայություններ»,- ասաց Ավինյանը: Հարցին՝ խնդիր չե՞ք ունենա՝ Արցախ բառն օգտագործելու համար, քաղաքապետը չարձագանքեց, ժպտաց:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր