ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Դրանք բանակցություններ չէին». Պեսկովը՝ Փաշինյանի ու Ալիևի շփման մասին
17:06, 27.12.2023 | mamul.am
3967 | 0

Տեղեկություն չունեմ, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը երեկ Սանկտ Պետերբուրգում բանակցություններ են վարել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Բանակցություններ չեն եղել: Նման միջոցառումները, այդ թվում՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, լավ հնարավորություն են ոտքի վրա կարճատև շփումների համար։ Այդպես էլ եղել է։ Բոլորը հնարավորություն ունեցան որոշ հիմնական կետերի մասին միմյանց հետ ոտքի վրա խոսել: Մենք իսկապես արձանագրում ենք, որ երկրները գնում են խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն ավարտելու ուղղությամբ»,- ասել է Պեսկովը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր