ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 250 մլն դոլարի ռազմական օգնություն հատկացման մասին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, գրում է Փենթագոնի կայքը: Նշվում է, որ օգնության նոր փաթեթը ներառում է՝ NASAMS զենիթահրթիռային համակարգերի համար հավելյալ զինամթերք, Stinger զենիթային հրթիռներ, ՀՕՊ համակարգի համար բաղադրիչներ, HIMARS-ի համար զինամթերք, 155 և 105 մմ արկեր, TOW հրթիռներ, Javelin-ներ АТ-4 15 միլիոն փամփուշտ հրաձգային զենքի համար և այլն։ Բացի այդ, Փենթագոնը կոչ է արել ԱՄՆ Քոնգրեսին որքան հնարավոր է շուտ 2024 թվականին հավանություն տալ Ուկրաինային լրացուցիչ օգնության վերաբերյալ նախագահի խնդրանքին: |