ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+34 °C
«Պատրաստ ենք աջակցել Երևանի առաջարկած ինտեգրման ուղիներին». Միշուստին
16:30, 02.02.2024 | mamul.am
3258 | 0

Մոսկվան պատրաստ է աջակցել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման հետագա զարգացման առաջնահերթություններին, որոնք առաջարկել է Երևանը, քանի որ դրանք շատ առումներով համընկնում են ռուսականի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ընդհանուր շուկայի ստեղծումը ԵԱՏՄ բոլոր անդամներին կտա բազմաթիվ կարևոր առավելություններ, կնպաստի միավորման երկրների տնտեսությունների կայուն զարգացմանը, նրանց բնակչության բարեկեցության բարձրացմանը, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ամրապնդմանը:

Միշուստինը նշել է, որ ռուսական կողմն ուշադիր ուսումնասիրել է ԵԱՏՄ ինտեգրման զարգացման առաջնահերթությունները, որոնք տրամադրել են հայկական կողմը և վարչապետ Փաշինյանը:

«Դրանք շարունակական են և շատ առումներով համընկնում են ռուսական կողմի դիրքորոշման հետ։ Պատրաստ ենք համակողմանի աջակցություն ցուցաբերել դրանց իրականացման համար»,- հավելել է Միշուստինը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր