Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն նշանակվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։ Այդ պաշտոնում նա կփոխարինի նորվեգացի Յենս Սթոլթենբերգին։ Սթոլթենբերգի պաշտոնավարման ժամկետը լրանում է հոկտեմբերի 1-ին: Նա պաշտոնը ստանձնել էր 2014թ․։ |