ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ակնկալում եմ մեղավորների շտապ բացահայտում»․ Հայրումյանը՝ Պապիկյանին
14:36, 09.03.2024 | mamul.am
5442 | 0

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաց նամակ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին
Այն ամենն, ինչը ես այսօր բացահայտել եմ՝ տեսանյութերով և լուսանկարներով, ուղարկել եմ Ձեզ, առարկայական ապացույցը ևս այսօր կփոխանցեմ։
Որպես ՀՀ քաղաքացի՝ ակնկալում եմ պաշտոնական հանրային պարզաբանում այս ամենի հետ կապված և մեղավորների շատ շտապ բացահայտում ու օրինական պատիժ։
Տեսանյութերը չեմ հրապարակի, քանի որ չեմ ցանկանում 1% անգամ վնաս հասցնել Հայոց բանակի վարկին, սակայն դրանք կհրապարակեմ այն դեպքում, երբ հասկանամ, որ մեղավորները չեն պատժվում կամ շարունակում են պաշտոնավարել։
Հարգանքներով՝ Էդուարդ Հայրումյան։
Հ.Գ․ Լրատվականներին խնդրում եմ որևէ հարց ինձ չտալ այս թեմայով, եթե կարելի է պարզաբանել, ապա պարզաբանում պահանջեք ՀՀ ՊՆ-ից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր