Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Վարդենուտ գյուղում լարված վիճակ է, գյուղի բնակիչները պատրաստվում են ճանապարհ փակել, հայտնում է «Հրապարակ»-ը։ Կառավարությունը հանրային գերակա շահ է ճանաչել գյուղացիների պատկանող գյուղատնտեսական նշանակության 110 հեկտար հողատարածք, ու համարժեք փոխհատուցում չի տվել, առաջարկել են շուկայականից անհամեմատ ցածր գին՝ 300 դրամ։ Հողի գնորդը «ՌԻԴ» ՍՊԸ-ն է, որը պատրաստվում է այդ վայրերում ճոպանուղի և լեռնադահուկային համալիր կառուցել։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |