ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Սկանդալից հետո «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմը հանդես է եկել նոր լուսանկարով
01:24, 14.03.2024 | mamul.am
13195 | 0

Ինչպես արդեն հայտնել ենք, օրեր առաջ «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմը սկանդալի կենտրոնում էր հայտնվել: Պատճառն այն է, որ դերասանները ներկայացել էին աղավաղված հայկական նախշերով թուրքական կտորներով հագուստներով: Քննադատություններից հետո նրանք նոր լուսանկար են հրապարակել` իրական հայկական տարազային հագուստներով: Ազգագրագետ Վահե Քոթանյանն այս կապակցությամբ գրել է. «Մարդը սխալական է:
*Եվ երբ գիտակցում ես ու շտկում սխալդ ապա նախ առաջինը ինքդ քեզ ես հարգում ու քո դիմացի մարդուն ով գիտի ճիշտը:
*Իրոք ապրեն, որ իրենց սխալը շտկեցին, հարգեցի՝ ամեն մեկը չէր գիտակցի, որ սա ճիշտ քայլ է ու միշտ այլընտրանք կա քո ազգայինը ճիշտ պահելու: Գրագետ մոտեցում և աշխատելաոճ ֆիլմի ստեղծագործական խմբի կողմից:
**Շատ հաճախ խոսեք և բարձրաձայնեք, շատերը դեռ տեղյակ չեն այդ կտորներից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր