ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
ՔՊ-ական պատգամավորներին հրահանգվել է հանդիպել արցախցիներին, համոզել, հանգստացնել. «Ժողովուրդ»
09:24, 22.03.2024 | mamul.am
2908 | 1

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ականները մտադիր են ինտենսիվ հանդիպումներ սկսել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հետ, մեղմել նրանց զայրույթը:
Ինչպես հայտնի է, երեկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները խորհրդարանում փակ հանդիպում են ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարներ Աննա Ժամկոչյանը և Դավիթ Խաչատրյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Մեր տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ ՔՊ-ականներին փոխանցվել է Նիկոլ Փաշինյանի հերթական հրահանգը, այն է՝ պարբերաբար փակ հանդիպումներ անցկացնել բռնի տեղահանված արցախցիների հետ, զրուցել նրանց հետ:

Այսպիսով, ՔՊ-ականները Երևանի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաև մարզերում ինտենսիվորեն հանդիպումներ կունենան բռնի տեղահանված արցախցիների հետ:

Թե իրենց իշխանության օրոք իրենց տներից ու սեփականություններից զրկված արցախցիների հետ ինչ պետք է խոսեն ՔՊ-ականները, դժվար է ասել: Հրահանգը, սակայն, կա և պիտի իրագործվի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր