ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Փաշինյանի թիկնապահները պետությունից տրանսպորտի փող են ուզում․ «Հրապարակ»
09:46, 23.03.2024 | mamul.am
3334 | 0

«Հրապարակ»-ը գրում է․ «Պետական պահպանության ծառայությունը դիմել է կառավարությանը՝ պահանջելով, որ արձակուրդ մեկնելիս իրենց տրանսպորտի ծախսերը հոգան պետբյուջեից։ Պարզվում է, որ ԱԱԾ աշխատակիցներն օգտվում են նման արտոնությունից: Քանի որ պետական պահպանության ծառայությունն ԱԱԾ-ից անջատվել է՝ դառնալով վարչապետի ենթակայության ներքո գործող ծառայություն, ապա հիմա էլ պետք է օգտվեն այդ արտոնությունից։
Նշենք, որ այս արտոնությունը վերաբերում է ՀՀ տարածքում հանգստանալու դեպքերին, այսինքն՝ եթե, օրինակ, Փաշինյանի թիկնազորում ծառայող թիկնապահներից մեկը հանգստանալու մեկնի Տավուշի մարզի Դիլիջան համայնք, ապա տրանսպորտի գումարը պետք է փոխհատուցվի պետության կողմից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր