ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ինչպե՞ս են վնասազերծել զինված տղամարդուն և ի՞նչ է հայտնաբերվել նրա մոտ
21:00, 24.03.2024 | mamul.am
22292 | 0

Քիչ առաջ, ինչպես հայտնել էինք, ոստիկանության Նոր Նորքի բաժնի բակ ներխուժած զինված տղամարդուն վնասազերծեցին, բարեբախտաբար տուժածներ չկան, թեպետ ավելի վաղ հայտնել էինք, որ երկու տղամարդու բեկորային վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Նրանք վիրավորվել են իրենց իսկ պայթեցրած նռնակից, իսկ երրորդ տղամարդը նռնակը ձեռքը մնացել էր շենքի մոտ և ինչ-որ պահանջներ էր ներկայացնում:
Mediahub-ին տեղեկություններ են հայտնի դարձել, թե ինչպես է տեղի ունեցել զինված տղամարդու վնասազերծումը: «Նախ նշենք, որ նրա գրպանում նռնակ կար, որը նա պահում էր մի ձեռքով և սպառնում պայթեցնել, եթե չկատարեն իր պահանջները: Նրա պահանջները, սակայն, անհասկանալի էին, մեզ ասացին` նա կարծես թե ալկոհոլի ազդեցության տակ էր, և հոդաբաշխ մտքեր չէր արտահայտում, որից հասկանալի կդառնար, թե ինչ է ուզում: Սակայն լսվել են Նիկոլ Փաշինյանից ու նրա իշխանությունից դժգոհություններ:

Մոտ երեք ժամ տևած բանակցություններից հետո տարածք են ժամանել ոստիկանության Հատուկ նշանակության վաշտի ծառայողները, ԱԱԾ հատուկ ջոկատայինները: Մեզ ասացին, որ զինված տղամարդը ագրեսիվ շարժումներ է արել ու, նախնական տպավորությամբ, թեքվել է, որ փախուստի կամ որևէ կտրուկ գործողության դիմի, այդ պահին նրա հետ բանակցող փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը կտրուկ բռնել է զինված տղամարդու ձեռքը, որով նա նռնակն էր պահում, որից հետո անմիջապես մոտեցել են ոստիկանության ՀՆՎ-ի ծառայողներն ու ԱԱԾ հատուկ ջոկատայիններն ու վերջնական վնասազերծել տղամարդուն: Մեզ ասացին նաև, որ տղամարդը միայն մեկ նռնակով զինված չի եղել, նրա գրպաններում 5-6 նռնակ է հայտնաբերվել»,- նշում է աղբյուրը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր